Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն երկրի գործող նախագահ Մայա Սանդուն և նախկին դատախազ, ընդդիմադիր Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Այս մասին հայտնում է Sputnik.Молдова-ն։
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած քվեարկության առաջին փուլում Սանդուն ստացել էր ձայների 42,49%-ը, Ստոյանոգլոն՝ 25,95%-ը։