Լեհաստանում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լիանա Գյուրջյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը: Հայաստանի հավաքականի անդամը 87 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 230 արդյունք (100+130):
Լիանա Գյուրջյանը պոկում և հրում վարժություններում հավասարը չունեցավ և արժանացավ այս քաշային կարգի երեք ոսկե մեդալներին:
2023 թվականի Եվրոպայի Մ23 առաջնությունում Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալակիր էր դարձել 221 կգ արդյունքով (96+125):
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հաղթողներ են դարձել նաև` Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ):
Մինչև 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալակիրների են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (55կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ալեքսանդր Լազարյանը (102 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):