Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով». Գևորգ Ստեփանյան

03:06, կիրակի, 03 նոյեմբերի, 2024 թ.
«Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով». Գևորգ Ստեփանյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլմեկյան սուտը փոխարինվեց նոյեմբերմեկյան ստով:
     Քաղաքային ոչ լեգետիմ 9%-ոց «իշխանությունը» հայտարարում էր, որ օրական վերգետնյա ուղևորների քանակը կազմում է 550000 ուղևոր։
     Երեկ՝ նոյեմբերի մեկի տրանսպորտային խառնաշփոթի ավարտին պարզ դարձավ, որ ուղևորների քանակը եղել է 311000։
     Մինչ երեկվա սեփական քիմքին հարիր ընդունված ապօրինի որոշումը մեկնաբանելով, թե կա՛ 50% ստվեր, որ միայն 100դր-ոց մետաղադրամով պարտադրելը երթևեկելն օգնելու է ստվերին։
     Այն ինչ պարզ դարձավ հետևալը։
     Աշխատանքային օրերին ուղևորներից հավաքագրվում էր
     30.6 մլն դրամ, էս խայտառակ համակարգը ներդնելուց ամիջապես նույն օրը հավաքագրվեց 31.6 մլն դրամ։
     (Ստվերը 1մլն դրա՞մ էր)։
     Մինչ երեկ խոսում էին 25մլն ստվերի մասին»:

3007 | 0
Facebook