Պրիմորսկի երկրամասի Նախոդկա քաղաքում տեղի է ունեցել Իոսիֆ Ստալինի հուշարձանի բացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կոմկուսի Կենտկոմի նախագահի առաջին տեղակալ Յուրի Աֆոնինն, ով մասնակցել է բացմանը։
Հուշարձանի բացումը համընկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ, որում Ստալինը խաղացել է «ակնառու դեր», գրել է Աֆոնինը։
«Հիմա մենք կրկին պաշտպանում ենք աշխարհը խելագարությունից... Եվ կրկին կհասնենք Հաղթանակի: ...Հուսով եմ, որ շուտով ամբողջ երկրում կսկսեն կանգնեցվել խորհրդային ժողովրդի մեծ առաջնորդի հուշարձանները»,- ասված է նրա գրառման մեջ։