Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Սթափվե՛ք, մարդիկ․ սրանք աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի պատմության»․ Մարգարիտ Եսայան

16:36, շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ.
«Սթափվե՛ք, մարդիկ․ սրանք աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի պատմության»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»,- հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը։
     Իսկ ի՞նչն է սրանց իշխանության համար առաջնահերթություն՝ փոշեկուլի վարկը մարե՞լը, անխնա հարստա՞նալը, երկրի տնտեսությունը հիմնահատակ քանդե՞լը, պետական պարտքը աննախադեպ մեծացնե՞լը, Հայ Առաքելական Եկեղեցին քանդե՞լը, թուրքի ոտքերի տակ կքանստե՞լը, համատարած ուրացո՞ւմը, պատմությունը մերժե՞լը, երկիրը հանձնելը, Արցախի հարցը փակե՞լը, Եռաբլուրը մեծացնելն ու բետոնապատե՞լը, ընդդեմ Հայաստանի գո՞րծելը։ Բա դուք պետությո՞ւն եք, բա դուք հայկակա՞ն եք, դուք հա՞յ եք, եթե՝ այո, ձեր արյունը հիշողություն չունի՞․․․ Չեք հասկանո՞ւմ, որ Ցեղասպանության ճանաչումը, նաև ազգային անվտանգության խնդիր է, հատկապես, թշնամին չի էլ թաքցնում, իր հակահայ քաղաքականությունը և նկրտումները։
     Աշխարհը ընդունել ու դատապարտել է թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը, հարյուրավոր բանաձևեր, հայտարարություններ են արվել և գործընթացը առաջ է գնացել առաջին հերթին և հիմնականում ՀՀ պետության, մինչև 2018-ը գործող իշխանությունների ջանքերի և աշխատանքի շնորհիվ։
     Հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ թիվ մեկ հիմնական պայմանն էր՝ առանց նախապայմանների, այսինքն՝ Ցեղասպանության հարցը մնում է օրակարգում և՝ Թուրքիան իրավունք չպետք է ունենար խառնվել Արցախի հարցի գործընթացին։ Սա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի առաջ դրված պարտադիր պայման էր։
     Որն, ի դեպ, Թուրքիան ընդունել էր։
     Հիմա էս արաբաթները կարծես ձգտում են թուրքից ավելի թուրք լինել։
     Կարծում եմ, հենց այսօր պետք է խոսեն հարյուրավոր Ցեղասպանագետները՝ Հայաստանում և ի սփյուռս աշխարհի, բոլորը պետք է արտահայտվեն։ Պետք է խոսեն Ցեղասպանության զոհերի ժառանգները, ինստիտուտները, հիմնադրամները, բոլոր հայերը, որ նույն այդ Ցեղասպանության հետեւանքով հայտնվել են օտար երկրներում, տնավեր, իրենց երկրից, հողից, իրենց ժառանգությունից զրկված։ Խոսեք, մարդիկ, ընդվզեք, չի կարելի այսքան լուռ լինել, չի կարելի այսպես կուլ տալ այս թշնամահաճոների ուրացումները։
     Սրանք աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի պատմության։ Սթափվեք, մարդիկ․․
     Ես իմ բողոքն եմ ներկայացնում ընդդեմ սրանց ուրացումի քաղաքականության, իմ «Գյուլունյա» վեպի հերոսների հոգիները իրենց բողոքն են ներկայացնում, իմ նախնիների հոգիները իրենց բողոքն են ներկայացնում ընդդեմ այս համատարած ուրացումի։ Մեկուկես միլիոն զոհերի հոգիները իրենց բողոքն են ներկայացնում ընդդեմ այս թշնամահաճո խմբակի հակահայ քաղաքականության»։

1784 | 2
Facebook