Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Սասուն Խաչատրյանը չի՞ տեսնում Դիլիջանի համայնքապետարանում կատարվողը»․ Ոսկան Սարգսյան

15:18, շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ.
«Սասուն Խաչատրյանը չի՞ տեսնում Դիլիջանի համայնքապետարանում կատարվողը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1018-Ա որոշմամբ 2024թ. հոկտեմբերի 24-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 54․4քմ հողամաս /Լոտ-86 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, թիվ 247/2 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 576640 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 576640 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի, Շամախյան փողոց, թիվ 94 տան բնակիչ Ամալյա Հարությունյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 11 արձանագրությունը:
     Հոկտեմբերի 28-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 11 արձանագրությունը և նշված հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Ամալյա Հարությունյանին: Ինչպե՞ս է ստացվել, որ աճուրդի մեկնարկային ու առավելագույն գները նույնն են։ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում Բնակավայրերի հողերից 54․4քմ հողամասի շուկայական գինը միլիոնավոր դրամներ է կազմում, ինչպե՞ս է այն օտարվել 576 հազար դրամով։ Դիլիջանի համայնքապետարանում կոռուպցիոն երևույթների մասին հոկտեմբերի 6-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, կոմիտեի հոկտեմբերի 10-ի պատասխանում նշված է․ «Ձեր նշած հանգամանքները կենթարկվեն ստուգման և քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայության դեպքում կկայացվի համապատասխան որոշում»:
     Սասուն Խաչատրյան, հանգամանքները ստուգման ենթարկեցի՞ք, որոշում կայացրի՞ք, թե՞ ձեզ խանգարում է այն, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը ՔՊ Դիլիջանի կազմակերպության ղեկավարն է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1551 | 0
Facebook