ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը լուսանկարներ է տարածել թելեգրամյան իր էջում՝ կից գրառմամբ․ «Դավթաշենի չբարեկարգված բակը:
Գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում:
Դավթաշեն 2 թաղամասի 19,20 շենքերի բակը։ Խնդիրները շատ են` սկսած ոռոգման համակարգից, մինչև լուսավորություն։ Այս ամենի համար քաղաքային իշխանությունները բյուջեից ծախսել են 9.7 մլն դրամ։ Սա բյուջեի մսխման դասական օրինակ է»։