«Oдин в поле воин ենք խաղում ու շարունակում սպասել հեքիաթային առաջնորդի»․ Կարեն Վրթանեսյան
13:06, շաբաթ, 02 նոյեմբերի, 2024 թ.
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ազգի դեմ առնվազն 2 պետություն պատերազմ է վարում արդեն մեկ դարից ավել է։ Մեր պետությունն էլ այս պահին զավթված է, և օկուպացիոն վարչակարգը պետության բոլոր ռեսուրսները նույնպես հայ ազգի դեմ է օգտագործում։ Իսկ մենք один в поле воин ենք խաղում ու շարունակում սպասել հեքիաթային առաջնորդի, հերոսի, որը մենակով պիտի անի մեր համակարգային չարածը»։