Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 207-ի, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան։
Բազմաթիվ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։ Մի շարք թաղամասեր և գյուղեր ավերակների են վերածվել: Ջրհեղեղը դարձել է Իսպանիայում 1957 թվականից ի վեր ամենամահաբերը։
Իսպանիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։