Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Թեհրանն անպատասխան չի թողնի». իրանցի գեներալ

21:24, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ.
«Թեհրանն անպատասխան չի թողնի». իրանցի գեներալ

Թեհրանն անպատասխան չի թողնի Իրանի վրա Իսրայելի կողմից անցած շաբաթ իրականացված հրթիռային հարձակումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ալի Ֆադավին։

«Իրանի արձագանքը սիոնիստական ​​ագրեսիային վճռական է. 40 տարի մենք երբեք ագրեսիան անպատասխան չենք թողել։ Մենք ի վիճակի ենք մեկ գործողության ընթացքում ոչնչացնելու այն ամենը, ինչ սիոնիստներին է պատկանում»,- ասել է գեներալը։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իսրայելը «սխալ է հաշվարկել»՝ հարվածներ հասցնելով Իրանի տարածքին։ «Սիոնիստները սխալ հաշվարկ են արել Իրանի հարցում. Իրանը լավ չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- ասել է Խամենեին:

3428 | 0
Facebook