«Սպասվում է սառը և տեղումնառատ նոյեմբեր». Գագիկ Սուրենյան
19:24, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ.
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգիկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր։