Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Սա կոչվում է տրանսպորտային բարեփոխում»․ Սոնա Աղեկյան

09:30, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ.
«Սա կոչվում է տրանսպորտային բարեփոխում»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով, թե առավոտյան մետրոյում ինչ հերթեր են եղել։ «Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով, ոչ թե ամենաթանկ մեքենաներով։ Համեցեք, մեր ուսանողներին ապահովեք դասի հասնելու նորմալ պայմաններով։ Սա կոչվում է տրանսպորտային բարեփոխում»,-ֆեյսբուքյան եթերում ասում է Աղեկյանը։
     Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։
     Մետրոյում արդեն մի քանի շաբաթ է միայն QR կոդոի միջոցով է կատարվում վճարումը։

Աղբյուրը` Սոնա Աղեկյան
5965 | 0
Facebook