Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Սրբուհի Գալյանի «Պռավադնիկները»․ «Հրապարակ»

09:12, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ.
Սրբուհի Գալյանի «Պռավադնիկները»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել իշխանության ներսում։ Ոմանք ապշած են միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ստացած ձայներից՝ նա ոչ մի կողմ ձայն չի ստացել՝ 2 տարի արդարադատության փոխնախարար աշխատած, բազային լուրջ գիտելիքներ ունեցող Կիրակոսյանը զրո ձայն է ստացել, մինչդեռ ՔՊ-ում կարծում են, որ նրա և մյուս թեկնածուների մասնագիտական կարողություններն անհամեմատելի են։ Վարչության դիրքորոշումից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը միայն հլու հպատակներին է հանդուրժում, իսկ Կիրակոսյանը կարող էր նաև ընդվզել, օրինակ` միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հարցում:

Վերջին շրջանում նրա և իշխանության մոտեցումների միջև լուրջ հակասություններ են առաջացել, նա անգամ մտադիր էր հրաժարական տալ, սակայն նրան համոզեցին` հետ բերեցին, որովհետև նման աշխատանքի ունակ մարդիկ ՔՊ-ում չկան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր նկատմամբ վերաբերմունքից խոցված է նաեւ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, որին անձամբ Փաշինյանն էր առաջադրել: Նման քաստինգ կազմակերպելը և հրապարակավ թեկնածուին նվաստացնելը փաշինյանական ոճի մեջ են: Պարզվեց, որ քիչ թե շատ հեղինակություն վայելող թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն։ Սարգսյանի օգտին 3 ձայն է գրանցվել, Գագիկ Ջհանգիրյանին կողմ են քվեարկել Սասուն Միքայելյանը և Վաղարշակ Հակոբյանը»։

3270 | 0
Facebook