Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի». Սերգեյ Լավրով

16:24, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.
«ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի». Սերգեյ Լավրով

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պատրաստվում է մոտ ապագայում ստորագրման։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրագրի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։ «Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն կլինի Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին առաջիկա համաձայնագիրը»,- նշել է նա։

Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ առաջիկա այցի շրջանակում:

725 | 0
Facebook