Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցեղասպանության ճանաչման, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության, ռուսական լծից դուրս գալու, հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները նոր որակի դարձնելու օրակարգերը ՀՀ ԱԳՆ-ի համար առաջնահերթ չեն։
Նոյեմբերի 9-ի քավության նոխազը ժամանակին այսքանը գիտակցելով էր կառավարության նիստին առաջարկում կով պահել։
Ցնցվող աշխարհում խաղաղության օրակարգի անհնարինությունն էր մարդուն ստիպել գոնե մի հարցում իրեն օգտակար զգալ։
Հոգեբան կամ ավելի լավ է հոգեբույժ ուղարկեք ԱԳՆ, անպետքության զգացումը կարող է շատ ծանր հետևանքների հանգեցնել»: