Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Չկա մի բան, որ Հայաստանն անի, և դա դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ». Արարատ Միրզոյան

12:42, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.
«Չկա մի բան, որ Հայաստանն անի, և դա դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ». Արարատ Միրզոյան

«Հայաստանի համար առաջնահերթություն է հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու զարգացումը»,- Ազգային ժողովում «Բյուջե-2025»-ի նախագծի նախնական քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում ԱԳՆ նախարարը անդրադարձավ նաև Իրանի մոտեցումներին։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե մենք ինչ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Անշուշտ, ԵՄ ուղղությամբ մեր քաղաքականությունը գաղտնիք չէ Իրանի համար, և մենք մեր պարբերական շփումներում նաև այս հարցին ենք անդրադառնում»,- նշեց ԱԳՆ նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ չկա մի բան, որ Հայաստանն անի, և դա դիսոնանս լինի Իրանի պատկերացումների հետ։

1101 | 0
Facebook