Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ահա թե ինչ է լինում, երբ մարդիկ չեն գնում ընտրությունների և փոքրամասնությունն է որոշում իրենց փոխարեն»․ Դավիթ Մանուկյան

11:36, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.
«Ահա թե ինչ է լինում, երբ մարդիկ չեն գնում ընտրությունների և փոքրամասնությունն է որոշում իրենց փոխարեն»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիում ՔՊ-ի հետ միասին համայնքի ղեկավարումը ստանձնաց, այնուհետև 2023 թվականի դեկտեմբերից քաղաքի կառավարումը միայնակ իրականացնող ուժը ամբողջությամբ հրաժարական է տվել՝ առանց որևէ պարզաբանման։
     «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները մանդատները վայր են դրել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավորների դեմ մի շարք քրեական գործեր հարուցելուց հետո։
     Չխորանալով ածանցյալների մեջ, ցանկանում եմ անրադառնալ երկու ֆունդամենտալ հանգամանքի, որոնց արձանագրումն ու բարձրաձայնումը կարևոր է, որ ապագայում թույլ չտրվի, որպեսզի հանուն նեղ խմբակային շահերի ոտնահարվի համայնքի և ժողովրդի շահը։
     Շուրջ 110.000 ընտրող ունեցող Գյումրիում 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընդամենը 26.400 քաղաքացի։
     Ահա թե ինչ է լինում, երբ մարդիկ չեն գնում ընտրությունների և փոքրամասնությանը հնարավորություն են տալիս որոշելու իրենց բոլորի փոխարեն։
     Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի և հասկանա իր ձայնի կարևորությունը և առնվազն իր մեկ ձայնով մասնակից դառնա իր համայնքի և պետության կառավարմանը։
     Գործող իշխանությունները հերթական պետական ռեկետն են իրականացնում ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ, անցնելով և՛ օրինականության և՛ բարոյականության վրայով, ինչպես նաև ոտնատակ տալով իրենց իսկ հռչակած ժողովրդավարության սկզբունքները։
     Իշխանություններին թվում է, թե կարող են տարաբնույթ աճպարարություններով պահել իրենց աթոռները, սակայն ցանկանում եմ հիասթափեցնել նման պատրանքներով տարվածներին.
     Ձեզ ոչինչ չի օգնելու, քանզի դուք վաղուց սպառվել եք, պարզապես իներցիայի ազդեցության տակ դեռևս շարժվում եք, որը վաղ թե ուշ հանգելու է»։

1998 | 0
Facebook