Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․ «Հրապարակ»

09:00, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.
Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ: Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Մենք ամիսներ առաջ էինք գրել այդ մասին: Թեպետ ամիսներ շարունակ լիազոր մարմինը, համալսարանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը հերքում էին մասնաշենքի հանձնման մասին լուրերը, բայց դրանք, ահավասիկ, իրականություն են դառնում»:

1119 | 0
Facebook