Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանը նոր թափ է հավաքում, ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից պարզ դարձավ, որ Ռուսաստանը ամենևին մեկուսացված չէ աշխարհից և վայելում է տարբեր երկրների աջակցությունը: Բազմաբևեռ աշխարհը արդեն իրականություն է և Արևմուտքը պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ևս ցույց տվեցին աշխարհին, որ Ռուսաստանի հետ արհեստական թշնամանալը որևէ ժողովրդի շահերից չի բխում:
Գնդակը Արևմուտքի դաշտում է, տեսնենք նրանք ինչ եզրահանգման կգան վերջին այս երկու կարևոր իրադարձություններից»: