Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Աղվան Արշակյանն է, քաղաքական պատճառներով հերթական բանտարկված ընդդիմադիրը: Աղվանին ավելի լավ ճանաչեցի հատկապես իշխանափոխությունից հետո հենց առաջին օրերից: Նա ամուր կամքով, աննահանջ պայքարող եւ կարծր սկզբունքներով հայրենասեր երիտասարդ է:
Աղվանին ձերբակալել են ապօրինի զենք կրելու շինծու կասկածանքով, որը անմիջապես ձերբակալման պահին հերքվել է, սակայն քաղաքական հետապնդման տրամաբանությունը հենց նրանում է, որ իրավունքը և օրենքը չունեն էական նշանակություն:
Աղվանին անազատության մեջ պահելով վախեցնել կամ սկզբունքներից հրաժարվել ակնկալելը սովորական անմտություն է ծնված մի փոքրուղեղի գլխում»: