«Ինչու նեռ և ոչ թե Նիկոլ Փաշինյան»,- հարցազրույցի ժամանակ Բագրատ Սրբազանին հարց հղեց Բեթղեհեմ Արաբյանը:
«Այս որակումն ինձ համար ոչ թե վիրավորանքի կամ պիտակավորման հարց է, այլ ուղղակի գոյութենական: Բնույթն է այդպիսին, գործողությունները` ևս: Սուրբ գիրքը մեզ ասում է` ստի հայրը սատանան է: Եվ մեր 6-ամյա այս տառապանքի մեջ մենք տեսնում ենք, որ ապրում ենք ստի, կեղծիքի տարածման, խրախուսման, քաջալերման շրջանում: Այդ ամենի համար մեկ կրողն այդ անձն է: Նա մարմնավորում է հենց չարիքը, հետևաբար չարիքն այլ անուն չունի, քան նեռն է: Չարիքը նստել է մեր ավիշի վրա և կլանում է»,- պատասխանեց Սրբազանը: