Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիստի մեկնարկին Անդրանիկ Քոչարյանը փնտրում էր «Ազատության» տեսախցիկը

16:30, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.
Նիստի մեկնարկին Անդրանիկ Քոչարյանը փնտրում էր «Ազատության» տեսախցիկը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց․ «Ազատության» կամեռան էստե՞ղ է»։

Սրահից հնչեց՝ ոչ։ Քոչարյանը հեգնանքով արձագանքեց․ «Բա որտե՞ղ է։ Աղբյուրների մո՞տ է, շատ լավ»։

Այս խոսակցությանը միջամտեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Պարո՛ն Քոչարյան, իմ ներկայությամբ լրատվամիջոցների մասին վատ բան չասեք»։

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Վայ, մոռացել էի, որ դուք էստեղ եք, պարո՛ն Մանուկյան, ներող կլինեք, չէի նկատել, որ մասնակցում եք նիստին։ Շատ լավ»։

Հիշեցնենք, որ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ում մտադիր են Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց բարձրացրել։

Նիստի մեկնարկին Անդրանիկ Քոչարյանը փնտրում էր «Ազատության» տեսախցիկը
1296 | 1
Facebook