Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ նախագահը պետք է հորդորեր՝ «հայկական կարուսել» արտահայտության համար ներողություն խնդրել»․ Վահրամ Աթանեսյան

16:36, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.
«ՀՀ նախագահը պետք է հորդորեր՝ «հայկական կարուսել» արտահայտության համար ներողություն խնդրել»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ թվում է, որ Հայաստանի նախագահը պետք է դիվանագիտական պատշաճության սահմաններում մի կարճ ուղերձով Սալոմե Զուրաբիշվիլիին հորդորեր, որ «հայկական կարուսել» արտահայտության համար ներողություն խնդրի: Իհարկե, կարելի է ասել, որ «կարուսելը գործել է նախկին իշխանության օրոք, թող իրենք էլ արձագանքեին»: Բայց եթե երևույթն անվանվել է «հայկական»՝ վիրավորանքը բոլորիս հասցեին է:
     Հ.Գ. «Սատանան մանրուքների մեջ է» ասվածը նաև նման դեպքերի համար է»:

1424 | 1
Facebook