Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԲԿ-ներին հորդորել ենք՝ նվիրաբերության պայմանագրերով գանձված գումարները վերադարձնեն քաղաքացիներին»․ Ռոմանոս Պետրոսյան

14:24, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.
«ԲԿ-ներին հորդորել ենք՝ նվիրաբերության պայմանագրերով գանձված գումարները վերադարձնեն քաղաքացիներին»․ Ռոմանոս Պետրոսյան

«Վարչապետի հանձնարարությամբ վերահսկողություն ենք սկսել մի շարք պետական բժշկական հաստատություններում՝ պայմանավորված մի երևույթի բացահայտմամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով, թե ինչ երևույթի մասին է խոսքը․ «Երբ բուժառուները 100% պետական պատվերով իրենց ծառայությունից օգտվում են, որի պարագայում տվյալ ԲԿ-ները փոխհատուցվում են պետբյուջեից ամբողջովին, սակայն, այսպես ասած՝ նվիրաբերության պայմանագրերով լրացուցիչ գումարներ են գանձվում։ ՊԵԿ-ի տեսակետից խնդիր չկա, քանի որ այդ ամեն ինչը փաստաթղթավորված է։ Սակայն խնդիրն այլ է, եթե պետական բյուջեն բուժառուի ծառայության ամբողջ փոխհատուցումն իրականացնում է արդեն, մենք գտնում են, որ տվյալ ԲԿ-ն նվիրաբերություն ակնկալելու թե՛ իրավական, թե՛ բարոյական հիմք չունի։ ԲԿ-ներից երկուսին արդեն հորդորել ենք նվիրաբերության պայմանագրերով գանձված գումարները վերադարձնել քաղաքացիներին»,- ասաց Պետրոսյանը։

«ԲԿ-ներին հորդորել ենք՝ նվիրաբերության պայմանագրերով գանձված գումարները վերադարձնեն քաղաքացիներին»․ Ռոմանոս Պետրոսյան
1536 | 0
Facebook