Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ հարցաքննության չեն կանչել, այլ մեկնաբանություն չեմ տալիս»․ Արգիշտի Քյարամյան

13:36, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.
«Ինձ հարցաքննության չեն կանչել, այլ մեկնաբանություն չեմ տալիս»․ Արգիշտի Քյարամյան

«Եթե քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր են եղել, ապա ոչ մի կերպ չեմ կարող գնահատական տալ։ Ինձ հարցաքննության չեն կանչել և այս առումով որևէ այլ մեկնաբանություն տալու ո՛չ իրավական հիմք ունեմ, ո՛չ էլ կոռեկտ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իր հայտարարությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթին։ «Ինչ ասել եմ, փաստերով հիմանավորվող բաներ են, սակայն այս առումով բացարձակ կոռեկտ չէ մանրամասներ հայտնելը»,- նշեց Քյարամյանը՝ հավելելով, որ ոչ բոլոր միջամտություններն են, որոնք կարող են հանցավոր համարվել, ուստի, Աղազարյանի տղայի համար միջնորդությունը հանցավոր չհամարելով, հայատրարություն չի տվել։

«Ինձ հարցաքննության չեն կանչել, այլ մեկնաբանություն չեմ տալիս»․ Արգիշտի Քյարամյան
838 | 0
Facebook