Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ձեզ երբևէ դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով»․ լրագրողը՝ Սասուն Խաչատրյանին

13:06, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.
«Ձեզ երբևէ դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով»․ լրագրողը՝ Սասուն Խաչատրյանին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ լրագրողների ճեպազրույցի միակ թեման ԱԺ-ում օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ Քյարամյանի հայտարարությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթն էր։ Տրվեցին բազմաթիվ հարցեր այն մասին, թե ինչո՞ւ կոմիտեն սեփական նախաձեռնությամբ վարույթ չնախաձեռնեց, չէ՞ որ ՔԿ նախագահի վրա ակնհայտ ճնշումներ են եղել․ «Մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, Դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթը նախաձեռնել ենք: Քննիչը որոշել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Մենք ամեն օր ստանում ենք տասնյակ հաղորդումներ, դուք պատկերացրեք, որ մենք ցանկացած հաղորդմամբ վարույթ նախաձեռնեինք: Քննչական կոմիտեի ղեկավարը չի ասել, որ իր նկատմամբ ճնշումներ կան»,- ասաց Խաչատրյանը:
     Հարցին, թե երբևէ իրեն դիմե՞լ են իշխանական պատգամավորների հարազատների գործերով, Խաչատրյանն արձագանքեց, որ իրեն երբեք չեն դիմել․ «Մենք պատիժ տվող չենք, այլ քննության առնող մարմին ենք, միգուցե իմ անձի հետ է կապված, բայց ինձ նման միջնորդությամբ չեն դիմել»:

«Ինձ երբեք միջնորդություններով չեն դիմել․ գուցե իմ անձի հետ է կապված»․ Սասուն Խաչատրյան
1076 | 0
Facebook