Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Երբևէ նման հարցադրումներով չեմ դիմել իրավապահներին». Արայիկ Հարությունյան

13:00, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.
«Երբևէ նման հարցադրումներով չեմ դիմել իրավապահներին». Արայիկ Հարությունյան

«Ո՞վ է եղել այն անձը, որ 2 անգամ Քննչական կոմիտեի ղեկավարին դիմել է, կարո՞ղ է դուք եք եղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց. «Ոչ, իհարկե ոչ: Երբեք: Նախարար եղած ժամանակ, գլխավոր խորհրդական կամ աշխատակազմի ղեկավար, երբևէ նման հարցադրումներով չեմ դիմել իրավապահներին:

Հարցին՝ հարցումներ, ուղղորդումներ անո՞ւմ եք, Հարությունյանը պատասխանեց. «Ո՛չ, կարծում եմ, որ դա իրավապահ մարմինների գործունեության շրջանակներում է, գործադիրն իրավունք չունի նման միջամտություններ անել՝ պարզելու քննչական մանրամասներ»:

1031 | 0
Facebook