«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
09:42, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.
Արցախցի Լուսին Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «..․իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին, և ամբողջ հին քաղաքը այլևս չկա՝ միայն մեր վառ հիշողություններում և լուսանկարներում։ Ես պինդ հավատ ունեի, որ վերադառնալու եմ նախապապուս սարքած տունը՝ սպիտակ խամ քարերով, փայտյա առաստաղերով և խաղաղությամբ լցված»։