ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգում 15-ամյա դեռահասը հոր «Գլոկ» ատրճանակից գնդակահարել է իր ընտանիքը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին:
Ողբերգության զոհ է դարձել ողջ ընտանիքը` ծնողներն ու 3 երեխաները` բացառությամբ 11-ամյա քրոջ, ով մահից խուսափելու համար մահացած է ձևացել, հայտնում է Daily Mail-ը։
Գնդակահարված ընտանիքը` տարիներ առաջ: Կանաչ վերնազգեստով հանցագործն է, կարմիրով` ողջ մնացած քույրը
Աղջիկն արթնացել է կրակոցներից ու տեսել, թե ինչպես է եղբայրը սառնասրտորեն սպանում ծնողներին ու եղբայրներին։ Երբ հանցագործը կրակել է նաև 11-ամյա քրոջ վրա, վերջինը, չնայած ստացած վիրավորումին, իրեն մահացած է ձևացրել։ Համոզվելով, որ իր զոհերը «մահացած են»՝ դեռահասը դուրս է եկել սենյակից, որից հետո աղջիկը կարողացել է հրդեհային պատուհանից փախչել հարևանների մոտ։
Գնդակահարված ընտանիքի հայրն ու մայրը
Ավելի ուշ հանցագործը զանգահարել է 911՝ սպանությունների մեջ մեղադրելով իր կրտսեր եղբորը, սակայն քրեագետները պարզել են, որ հանցանքը հենց ինքն է բեմադրել՝ զենքը թողնելով սպանվածի ձեռքին։ Տեղի բնակիչները դեռահասին բնութագրել են` որպես բարի և ընկերասեր՝ նշելով նրա դրական ազդեցությունը համայնքում: Շարժառիթը կարող էր լինել վերջերս դպրոցական քննությունների ձախողումը։
15-ամյա դեռահասն, ով գնդակահարել է իր ընտանիքը
Դեռահասին մեղադրանք է առաջադրվել 5 սպանության և մեկ սպանության փորձի համար։ Դատախազները պահանջում են մեծահասակների դատավարություն, որը կարող է նրան դատապարտել 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման: