Հոկտեմբերի 29-ին Փարիզում՝ «Տրապիզոնի տան» դիմաց տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Նշվում է, որ կիսանդրու տեղադրման գործում մեծ դերակատարում ունի Փարիզի Տրապիզոնի ասոցիացիան, գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Բացման արարողությունից առաջ Տրապիզոնի տունը աբողջությամբ ձևավորված է եղել թուրքական դրոշներով ու Աթաթուրքի պաստառներով։ Աթաթուրքի կիսանդրու վրա գրված է իր հայտնի մեջբերումներից մեկը՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։
Տրապիզոնի «Լավ» (İYİ) կուսակցության պատգամավոր Յավուզ Այդըը, Մերալ Աքշեները և Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն ծաղիկներ են ուղարկել։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը (1923-1938):