Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակական օկուպացիան ողբերգություն է». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

22:54, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ.
«Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակական օկուպացիան ողբերգություն է». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ:

«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ:

Սյունիքի մարզի ներքինհանդցի այս ամուսիններն այլևս չեն կարող այցելել իրենց որդու գերեզման, քանի որ Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը։ Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջական հատվածների շարունակական օկուպացիան նաև մարդկային ողբերգություն է»,- հայտնում են դեսպանությունից։

1796 | 0
Facebook