Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ պայքարող ցուցարարների շարասյունը հասել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենք, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ավելի վաղ ցուցարարները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, երթով շարժվել են դեպի օրենսդիր մարմնի շենք, որտեղ նախօրեին ընդդիմության մեծ հանրահավաք էր տեղի ունեցել։