«Փաստորեն «իզմ»-ը ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումից, դեգերումներից հետո գտավ իր ամենահարազատ «իզմ»-ը՝ լափիզմը»,- դատական նիստից հետո նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով բլից հարցին, թե «ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը դարձյալ պետության հիմնական ֆունկցիան ասոցացրել է ուտելու հետ, այս առնչությամբ ի՞նչ դիտարկում ունեք»։ «Եթե պետության ֆունկցիան կերակրելն է, և հայը պիտի մնա Հայաստանում միայն ուտելու համար, ապա Ամերիկայում ավելի լավ են կերակրում, Ռուսաստանում էլ ավելի լավ կարող են կերակրել, Ֆրանսիայում ամենալավն են կերակրում»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ «Նիկոլի հայտարարությունն արտագաղթի ուղիղ խթան է»։