Ավելի քան 60 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ և կանայք, զոհվել են, տասնյակները վիրավորվել՝ այսօր Գազայի հատվածում գտնվող Բեյթ Լահիայի հինգհարկանի բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքով, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը: Նշվում է, որ իսրայելական հարվածներից հետո փլատակների տակ դեռևս տասնյակ քաղաքացիներ կան: