Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Քուջուջ է անում կեղտոտ շորերիս մեջ, փորձում մի բան գտնել»․ Ալեն Սիմոնյան

12:18, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ.
«Քուջուջ է անում կեղտոտ շորերիս մեջ, փորձում մի բան գտնել»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի իբր նախկին խմբագիր, հայոց լեզվի մեջ «զերո» բառի հեղինակ, այժմ Սերժ Սարգսյանի զինակից Թագուհի Թովմասյանը (եթե ինչ-որ բան մոռացա, թող ներող լինի) քնում-արթնանում է մի մտքով, թե ինչպես իմ մասին մի վատ բան գրի: Քուջուջա անում, քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ, փորձում մի բան գտնել: Հիմա էլ գնացել, հասել է 2014 թվական իմ «Սիցիլիա» ՍՊԸ և դարակազմիկ բացահայտում արել, որ իմ անունով գրանցված ՍՊԸ-ն իր գոյության վերջին ժամանակահատվածում հարկային պարտավորություն է ունեցել, որը չի կատարել, ինչը հետագայում դատական կարգով գանձվել է: Կարճ ասած՝ ակումբս տվել եմ ընկերոջս, փաստաթղթերը մնացել է իմ անունով, չի կարողացել աշխատացնել, հարկեր վճարել, սնանկացել ու փակվել է, պետության դեմ իր պարտականությունն էլ կատարել է, և՞:
     Բայց հարցը այն է, թե ում է այս ամենը հետաքրքիր կամ ի՞նչ է դա փոխում մեր իրականության մեջ: Ինչպես հայտնի խմբագիրն է ասում՝ «զերո» բան: Թե՞ քեզ թվում է հեսա Սերժը կարդալու է, կանչի, ջղայնանա վրաս, կամ ես գիշերը չեմ քնելու, կամ ընտրողս կարդալու է, ասի՝ վա՜յ, էս ինչա արել, թալանեցին էս երկիրը և այլն, ասենք, յանի ի՞նչ:
     Ամեն քո սենց հոդված ի ցույց է դնում, թե որքան չարացած ես դու, Թագուհի ջան, թե որքան անճար վիճակում ես քեզ զգում, թե ինչպես ես ապարդյուն առիթ ման գալիս՝ խայթելու, քեզ կարևորելու ու չես նկատում, որ թեկուզ ամեն օր իմ մասին մի վատ բան գրելով՝ այդ հարցը չես լուծելու: Նույնիսկ դուխդ չի հերիքում ԱԺ նիստերի գալ, խոսել, աշխատել, դու ո՞նց ես պատկերացնում, որ այսօրինակ բաները իմ կամ հասարակության վրա որևէ ազդեցություն ունենան: Դու ամեն օր գրի, ես երկու ամիսը մեկ քեզ ու քո հզոր մեդիային սենց մի գրառումով «զերո» կսարքեմ, դու ամեն օր գրի ու ամեն գրածի շուրջ մի քանի իրավաբան պահի, որ դատի չտամ քեզ: Դու ինձ ատի, որ դառնաս հայտնի ու մի նկատի, թե ոնց է իմ ուրվականը քո սենյակում արդեն հայտնվել:
     Ցավում եմ քո համար»:

Աղբյուրը` Ալեն Սիմոնյան
3667 | 3
Facebook