Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Կան մինի բլոգերներ, որոնք կարող են լիքը գովազդ անել, բայց հարկ չվճարել, դա ինչպե՞ս է կարգավորվելու». Նինա Տիտանյանը՝ Ռուստամ Բադասյանին

11:18, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ.
«Կան մինի բլոգերներ, որոնք կարող են լիքը գովազդ անել, բայց հարկ չվճարել, դա ինչպե՞ս է կարգավորվելու». Նինա Տիտանյանը՝ Ռուստամ Բադասյանին

Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։ ՊԵԿ նախագահն ասել է՝ կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի:

Հանդիպման ժամանակ բլոգեր Նինա Տիտանյանը հարցրել է. «Օրինակ մենք ունենք մեծ թվով հետևորդներ, երևացող ենք, բայց կան շատ մինի բլոգերներ, տիկտոկերներ, որոնք չեն կառավարվում ու կարող են լիքը գովազդ անել, բայց հարկ չվճարել. դա ինչպե՞ս է կարգավորվելու»: Ռուստամ Բադասյանն ասել է. «Վարչարարությունը լինելու է բոլորի հանդեպ. մեզ համար էլ է սկզբունքային հարց, որ լինի հավասարություն»:

«Կան մինի բլոգերներ, որոնք կարող են լիքը գովազդ անել, բայց հարկ չվճարել, դա ինչպե՞ս է կարգավորվելու». Նինա Տիտանյանը՝ Ռուստամ Բադասյանին
2981 | 0
Facebook