Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Գիտության ոլորտում աշխատավարձի մինչև 300% աճ կունենանք»․ Ժաննա Անդրեասյան

11:00, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ.
«Գիտության ոլորտում աշխատավարձի մինչև 300% աճ կունենանք»․ Ժաննա Անդրեասյան

«2025 թվականը մեզ համար կլինի գիտության ոլորտում գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման վերջին տարին, երբ մենք կհասնենք վերջնական ցուցանիշներին, որոնք պլանավորված էին 2021 թվականին մեկնարկած և 2022 թվականի հունվարից գործած քաղաքականության համար»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Այստեղ սկզբնական աշխատավարձի նկատմամբ ունենք մինչև 300%-ի աճ, օրինակ՝ գլխավոր գիտաշխատողը մինչև այս գործընթացի իրականացումը ստանում էր 138 հազ․ դրամ, 2025 թվականի հունվարի 1-ից կստանա 552 հազ․ դրամ։ Սա միայն բազային ֆինանսավորումն է. եթե գիտաշխատողը թեմատիկ դրամաշնորհային ծրագրերում է, ապա բնականաբար այդ ծրագրերից էլ է վարձատրվում»,- ասաց Անդրեասյանը։

«Գիտության ոլորտում աշխատավարձի մինչև 300% աճ կունենանք»․ Ժաննա Անդրեասյան
1397 | 0
Facebook