Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի պատկանելությունն Ադրբեջանին կանխորոշված չի եղել»․ ՀայաՔվե

10:36, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ.
«Արցախի պատկանելությունն Ադրբեջանին կանխորոշված չի եղել»․ ՀայաՔվե

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան էջի գրառումը․ «Արցախի պատկանելությունն Ադրբեջանին կանխորոշված չի եղել։
     Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող պարտավորեցնել ՀՀ-ին՝ Ադրբեջանը ճանաչել 86․600 քառակուսի կմ սահմաններում։ Նախ՝ այն ընդունվել է ՀՀ-ի կողմից հստակ վերապահումով, երկրորդ՝ պետությունների միջազգային ճանաչման մեջ չկա կոնկրետ սահմաններով ճանաչելու պրակտիկա։
     Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ոչ Ադրբեջանը նախկին ԱդրԽՍՀ սահմաններում։ Նույնկերպ Ադրբեջանն է ճանաչել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ առանց կոնկրետ քառակուսի կիլոմետրեր ֆիքսելու։
     Հակառակ պարագայում` եթե Ադրբեջանում լիներ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ գործող ղեկավար, կարող էր Ադրբեջանին մեղադրել նրա համար, որ ճանաչել է այն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն իր Անկախության հռչակագրով Արցախն իր ինքնիշխան մասն է հռչակել»։

Աղբյուրը` ՀայաՔվե
1108 | 0
Facebook