Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էրեկվանից մի պարզ հարց եմ գրել` որտե՞ղ ա հիմա նկարում պարզ էրևացող ոստիկանը, ով իր պարտականությունները չկատարելու համար պետք ա դատված լիներ: Ով ինչ կերպ ասես չպատասխանեց, բացի բուն հարցից: Հիմա նորից եմ կրկնում երեք հարց.
1) Ինչո՞ւ պարոն ավագ լեյտենանտը չկանգնեցրեց նիկոլաժեխերին իրեն օրենքով տրված միջոցներով,
2) Ո՞ւմ զեկուցեց, որ ռադիոտուն են մտել մի խումբ մարդիկ և այնտեղ ջարդում են ինչ պատահի,
3) Ո՞րն էր իր արած կապիկության դրդապատճառը, փոխանակ աներ այն, ինչի համար իրեն վճարում էր պետությունը:
Կա՞ մի լրագրող, ով կգտնի էս մարդուն ու կտա էդ երեք պարզ հարցը»: