Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞րն է նպատակը, որ «Երկրապահ»-ի նման կիսառազմականացված կառույցը ղեկավարում է Սասուն Միքայելյանը». Արմեն Հովասափյան

18:48, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Ո՞րն է նպատակը, որ «Երկրապահ»-ի նման կիսառազմականացված կառույցը ղեկավարում է Սասուն Միքայելյանը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ Խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրռումը․ «Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարության (որովհետև առիթ էր պետք, որ դա ասվեր, ուշագրավն այն չէ, թե ինչ է ասում, այլ այն, որ դա ասվում է հենց հոկտեմբերի 27-ին) հետ կապված մի քանի առանցքային դիտարկում անենք ու անցնեք առաջ։
     Քանի որ Սասուն Միքայելյանը և նրա հայտնի ընկերները համառորեն հավատում են, թե «բանակն ի զորու չէ պաշտպանելու հայրենիքի սահմանները», ինչին հասնելը վերոնշյալների «սուրբ պարտականությունն» է եղել, այժմ փորձում է իր հայտարարությունով հայրենիքի պաշտպանության գործին նվիրված կամավորներին՝ մասնավորապես, «Երկրապահ»-ին, որտեղ շատ են նվիրյալները, ևս «կրեակրել» անհրաժեշտ պահին հայրենիքին չծառայելու օտարածին դոգմաներով:
     Այսքանից հետո բնական հարց է առաջանում. ո՞րն է նպատակը, որ «Երկրապահ»-ի նման կիսառազմականացված կառույցը ղեկավարում է Սասուն Միքայելյանը և ի՞նչ նպատակով է Միության անդամներին պետությունն ամրակցում զենքներ:
     Ի պատասխան Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված՝ «30 տարվա թալանի», «հոկտեմբերի 27-ի բացահայտման», «բանակը զենք չունենալու» մասին մտքերին, համացանցի որոնողական որևէ համակարգում չհանդիպեցի մի տվյալի, որտեղ Սասուն Միքայելյանը չի եղել «նախկին», դրան զուգահեռ, նա եղել ՀՀԿ անդամ, և 2017 թվականին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հանգամանքը բնութագրել է, մեջբերում եմ՝ «լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ»:
     Ուշագրավ մի հանգամանք ևս, ինչը նրան դարձրեց առավել հայտնի. Սասուն Միքայելյանը 2018-ին, ինչ-որ մի անկարևոր իրադարձության ժանանակ, Արցախյան գոյամարտն առանց հապաղելու ստորադասեց այն իրողությունից, ինչի մեջ գտնվում ենք այսօր:
     Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ Միքայելյանը վիրավորվեց, ինչը հանգամանալից լուսաբանվեց, սակայն անհայտ մնաց, թե, ե՞րբ ապաքինվեց և արդյո՞ք ապաքինվելուց հետո վերադարձավ շարք՝ այդպիսի աստիճանի վիրավորում ստացած բազմաթիվ նվիրյալների նման:
     Հ․գ․ Երեկ իր խոսքում Սասուն Միքայելյանը հայտարարեց նաև, որ ՀՀ տարածքը 28, 943 քառակուսի կիլոմետր է. արդյո՞ք սա լեզվի սայթաքում էր, թե, այնուամենայնիվ, սատանան մանրուքների մեջ է (մանրուքը չի վերաբերվում ՀՀ տարածքին, այլ երկու իրարամերժ թվերի մասին է խոսքը):
     Հ. Հ. գ 2. Թերևս քաղաքականության մասին այսքանը՝ բիզնեսի մասին կլռեն տնտեսագետները»:

1722 | 0
Facebook