Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Մեղավո՞ր եմ, որ շատ երեխա ունեմ. առանց car seat-երի չեմ կարո՞ղ ընտանիքով տեղ գնալ»․ Նարեկ Գրիգորյան

16:12, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Մեղավո՞ր եմ, որ շատ երեխա ունեմ. առանց car seat-երի չեմ կարո՞ղ ընտանիքով տեղ գնալ»․ Նարեկ Գրիգորյան

ԱԺ-ում բյուջետային քննարկմանը ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ եղավ նաև Ոստիականության բարեփոխումների ծրագրերին, ինչպես նաև պատգամավորները բարձրացրեցին իրենց հուզող մի շարք հարցեր։ Անդրադառնալով մեքենաներում car seat-երի պարտադիր առկայությանը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ասաց․ «Մեղավո՞ր եմ, որ շատ երեխա ունեմ, այսինքն ես չեմ կարա՞ իմ ընտանիքով մի տեղ գնամ։ Պարտադիր պիտի car seat-եր դնեմ, մեքենայի մեջ չտեղավորվի, մի երեխուն թողեմ տունը, ասեմ՝ դու նավսյակի մնա։ Երևանում մեկ-երկու երեխայով բավարարվում են, մենք գյուղի տղա ենք, մեզ էտի չի բավարարում։ Այսինքն պիտի մտածեմ երեխա չունենամ, չտուգանվե՞մ»,- ասաց Գրիգորյանը։
     Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց ուղղակի մեքենան մեծացնել։

«Մեղավո՞ր եմ, որ շատ երեխա ունեմ, առանց car seat-երի չեմ կարո՞ղ ընտանիքով տեղ գնալ»․ Նարեկ Գրիգորյան
5008 | 2
Facebook