Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթում
15:54, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
32-ամյա Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի է ունենալու նոյեմբերին՝ Մեքսիկայում, այս մասին հայտարարություն է տարածել «Miss Universe Armenia»-ն։
Հիշեցնենք՝ մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ Իրինա Զախարովան, բայց ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա չի կարող մասնակցել՝ ընտանեկան հանգամանքների պատճառով: