Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ձեր վարորդը, որ նախկինում իմ վարորդն է եղել, կապո՞ւմ է ամրագոտի»․ Արսեն Թորոսյանը՝ Արփինե Սարգսյանին

16:48, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Ձեր վարորդը, որ նախկինում իմ վարորդն է եղել, կապո՞ւմ է ամրագոտի»․ Արսեն Թորոսյանը՝ Արփինե Սարգսյանին

ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ առաջարկեց ճանապարհային երթևեկության մասին առանձին լուսաբանվող քննարկում անել, որին կմասնակցեն ուղիղ պատասխանատուները ՆԳՆ-ից՝ Պարեկային ոստիկանության ղեկավարը, Ոստիկանապետը, ՆԳ նախարարը։
     «Չկա ավելի մեծ սոցիալական խնդիր, քան մարդկանց կորսվող կյանքներն են ՃՏՊ-ների հետևանքով, այդ թիվը անցյալ տարի կազմել է 378։ 0-10 տարեկան 14 երեխա և11-20 տարեկան 16 երեխա, այսինքն՝ մինչև 20 տարեկան 30 երեխա է զոհվել անցյալ տարի»,- նշեց պատգամավորը։
     «Ամրագոտիները պետք է կապել, այստեղ ներկաներից քանի՞ հոգի չի պահպանում այդ կանոնը։ Քանի՞ պաշտոնյայի վարորդ է, որ չի պահպանում անվտանգության ամրագոտին կապելու կանոնը։ Օրինակ՝ ձեր վարորդը, որ նախկինում իմ վարորդն է եղել, կապո՞ւմ է ամրագոտի։ Ինձ թվում է՝ պետք է սկսենք մեզանից, որովհետև չկա արդարացում․․․
     Ինչո՞ւ ամեն երկրորդ վարորդn ամրագոտի չի կապում, ուրեմն ակտ կազմելը քիչ է, պետք է շատացնել դրանց թիվը, գինն էլ ավելացնել միգուցե։ Ինչո՞ւ չենք անում դա, երբ որ ամրագոտի կապելը կարող է 60 տոկոսով փրկել կյանքեր»,- հավելեց Թորոսյանը։

5109 | 1
Facebook