Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Բժշկական ծառայություն չի ստացել, բայց ասել են՝ պետք է 50 000 դրամ վճարել»․ Անահիտ Բախշյանն ահազանգում է

15:42, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Բժշկական ծառայություն չի ստացել, բայց ասել են՝ պետք է 50 000 դրամ վճարել»․ Անահիտ Բախշյանն ահազանգում է

Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահազանգ այն մասին, որ հարևանուհուս շտապ օգնությամբ տարել են Արմենիա ԲՀԿ-ի սրտաբանականի ռեանիմացիա: Փառք Աստծո, բժիշկներն ամեն ինչ արել են, և այդ նույն օրը հարևանուհիս արդեն լավ է եղել, բայց բժիշկները խորհուրդ են տվել 2 օր մնալ, մանավանդ որ ասել են, որ այդ 2 օրը բուժումը անվճար է: 2 օրը լրացել է երեկ՝ կիրակի, տղան գնացել է, որ դուրս գրեն մայրիկին, ասել են՝ կիրակի օրը դուրս գրում չկա: Տղան այսօր առավոտյան ժամը 10-ից հիվանդանոցում է, բայց քանի դեռ 3-րդ օրվա համար 50 000 դրամ չի մուծել, դուրս չեն գրում:
     ՀՀ առողջապահության հարգելի նախարար, Արմենիա ԲՀԿ-ի վարքը որքանո՞վ է արդարացի ու տրամաբանական, եթե շաբաթ օրը տղային չեն զգուշացրել այն մասին, որ վաղը կիրակի է, դուրս գրում չկա, իսկ երկուշաբթի կլինի 3-րդ օր և դու ստիպված ես այդ 1 օրվա համար վճարել 50 000 դրամ այն դեպքում, երբ այդ օրը ոչ մի բժշկական ծառայություն չի ստացել հարևանուհիս, իսկ տղան գումարի տեսակետից անպատրաստ է գնացել»:

Աղբյուրը` Անահիտ Բախշյան
2451 | 0
Facebook