Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը պատրաստվում են պետական հեղաշրջման՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայտարարելով ոչ լեգիտիմ, այս մասին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է РИА Новости-ն։ «Այս սցենարը նախօրոք էր պատրաստվել է, այն է՝ արդյունքները հայտարարել ոչ լեգիտիմ, ստեղծել տեխնիկական կառավարություն և այլն: Սա հեղաշրջման սցենար է, որին նրանք գնում են»,- նշել է Պապուաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանը թույլ չի տա նման գործողություններ։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ կոչ անելով երկրի բնակիչներին բողոքի ցույցեր կազմակերպել։
Հիշեցնենք նաև, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 54,08%-ն ու իրավունք ունի միայնակ ձևավորել կառավարություն: Ընդդիմադիր կուսակցությունները հաղթահարել են հինգ տոկոսի արգելքը: Նրանք հրաժարվում են ճանաչել ընտրությունների արդյունքները: