Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Առանց վերադարձի՝ չի կարող լինել ինքնորոշում»․ Սիրանուշ Սահակյան

14:00, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Առանց վերադարձի՝ չի կարող լինել ինքնորոշում»․ Սիրանուշ Սահակյան

«Մեր գնահատմամբ՝ վերադարձի իրավունքի իրացումն անհատական մակարդակով նպաստելու է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով արցախահայության Արցախ վերադարձի իրավական հեռանկարներին։ Իրավապաշտպանի համոզմամբ, «առանց վերադարձի չի կարող լինել ինքնորոշում»։ «Արցախի ինքնորոշումը բացառապես կարող է կայանալ հենց Արցախի տարածքի վրա։ Որևէ այլ վայրում հնարավոր չէ այդ իրավունքի իրականացումը։ Դրա համար այս պահին վերադարձի իրավունքն այն նախապայմանն է, առանց որի մենք չենք կարող հասնել ազգերի ինքնորոշման իրավունքի կայացման»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ պետք է հետ վերադառնալ մի զրոյական կետի, վերաբնակեցնել տարածքը արցախցիներով, որպեսզի կրկին մեկնարկվի ինքնորոշման իրավունքի իրականացումը։

«Առանց վերադարձի՝ չի կարող լինել ինքնորոշում»․ Սիրանուշ Սահակյան
980 | 0
Facebook