Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանագոտու շինարարությունում ընդգրկված են մեծ թվով հնդիկներ»․ Ոսկան Սարգսյան

13:12, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Սահմանագոտու շինարարությունում ընդգրկված են մեծ թվով հնդիկներ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ-հնդկական բանվորական եղբայրություն՝ Տավուշի սահմանագոտու ամրություններում
     Տավուշի սահմանագոտում կառուցվող ամրությունների շինարարությունում ընդգրկված են սահմանամերձ գյուղերի բնակիչներ, նաև՝ մեծ թվով հնդիկներ։ Հնկաստանի քաղաքացիներին այդ գործում ներգրավել են որպես էժան վարձատրվող աշխատանքային ուժ։ Տավուշցի բանվորների վկայությամբ՝ շինարարական կազմակերպություներն իրենց օրական 12 հազար դրամ են վճարում։ Թե որքան են վճարում հնդիկներին, հայտնի չէ, սակայն հնդիկներին, ռոճիկից զատ, նաև ճաշ են տալիս։ Տավուշցի բանվորների խոսքերով՝ սահմանագոտում ընթացող շինարարություններում աշխատող հնդիկները քիչ թե շատ խոսում են հայերեն, նրանցից ոմանք կրթված են, հաշվարկում են այդ շինարարությունում օգտագործվող ամրանների, այլ շինանյութերի պահանջվող քանակը։ Անցած շաբաթ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների խումբ էր տարել Տավուշի սահմանագոտի, նախարարը լրագրողներին ցո՞ւյց է տվել սահմանագոտում աշխատող հնդիկ բանվորներին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1552 | 0
Facebook