ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների խախտումները։ «Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք արձանագրված խախտումների լիարժեք հետաքննության վերաբերյալ միջազգային և տեղական դիտորդների կոչերին»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ: