Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Գուցե հենց Նիկոլի՞ն պետք չէ, որ բացվի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը». Նաիրի Հոխիկյան

21:18, կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ.
«Գուցե հենց Նիկոլի՞ն պետք չէ, որ բացվի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Ուղիղ 25 տարի է անցել 1999-ի հոկտեմբերի 27-ից, երբ Հայաստանի ԱԺ-ում Նաիրի Հունանյանը մի քանի այլ սրիկաների հետ սպանեցին Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, պատգամավորների և պաշտոնյաների։
     25 տարին բավարար չէ՞ արդյոք, որ բացվեն այդ ահաբեկչության քրեական գործի նյութերը։
     Ինչո՞ւ չեն բացվում նյութերը, որ մարդիկ իմանան բոլոր մանրամասները։
     Թող բացվեն բոլոր թղթերը, և մարդկանց տանջող հարցերի պատասխանները տրվեն։ Այսքան տարի ժողովրդի մեջ տարածում են խոսակցություններ, թե Ռոբերտ Քոչարյանը կամ Ռուսաստանն է կանգնած այդ ամենի հետևում։ Եթե Նիկոլը բացի բոլոր փաստաթղթերը, պարզ կդառնա, թե իրականում ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը։
     Գուցե հենց Նիկոլի՞ն պետք չէ, որ բացվեն։
     Թե՞ վախենում են պարզ դառնա` ինչպես էր Նաիրի Հունանյանը 1999-ին մեկնել Թուրքիա և հանդիպել թշնամի երկրի նախագահի, հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։
     Ժամանակն է պահանջել իշխանություններից, որ բացեն հոկտեմբերի 27-ի քրեական գործը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
1911 | 1
Facebook