Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրակլի Կոբախիձեն` ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու հավանականության մասին

20:12, կիրակի, 27 հոկտեմբերի, 2024 թ.
Իրակլի Կոբախիձեն` ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու հավանականության մասին

Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այդ առումով ծրագրեր չկան, քանի որ Վրաստանի տարածքի 10%-ը (Աբխազիան և Հարավային Օսիան) օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է նա։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտարարել էին, թե Վրաստանի իշխող կուսակցությունը (Վրացական երազանք) աշխատում է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման ուղղությամբ և աշխատակիցներ է հավաքագրում Մոսկվայում դեսպանատանը աշխատելու համար։ Պաշտոնական Թբիլիսին այս տեղեկությունն անվանել է «անհիմն»։

5329 | 0
Facebook